-
08.01.2013|
22:48
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կազմակերպման համար հանրապետության 41 տնտրատարածքներում արդեն ձևավորվել են 1988 ընտրատեղամասեր:
-
08.01.2013|
22:44
Նախագահական ընտրություններում ում սատարելու հարցը ՀՅԴ-ն կլուծի թեկնածուների ծրագրերն ու տեսակետները ուսումնասիրելուց հետո` ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արդեն Համբարձումյանը:
-
08.01.2013|
16:58
Պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք իշխանություններն են աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրագրավը վճարելու հարցում, վերջինս ասաց, «Սուտ են այդ խոսակցությունները, ես եմ ապահովել ընտրագրավը: Հայաստանի քաղաքացիներից կհավաքագրվի 100 մլն դրամը , որով և քարոզարշավ կիրականացվի: Օրենքի պահանջը` չծախսել 100 միլիոնից ավել դրամ, պահպանելու ենք»:
-
08.01.2013|
16:41
«Ես չեմ վախենում պարտվելուց և հաղթելուց: Ես չեմ կարող ասել` քանի որ չկան պարոն Ծառուկյանը, պարոն Տեր-Պետրոսյանը և «Դաշնակցության» թեկնածուն, ընտրությունները լինելու են ոչ մրցակցային: Ընդհակառակը, դա լինելու է երկու Հայաստանների պայքարը`Րաֆֆիի և Սեժի Հայաստանների, գնալու է մենամարտ: Դա լինելու է երկու Հայաստանների միջև` ներկա դե ֆակտո և ապագա` դե յուրե Հայաստանի միջև, և ոչ մի բան կանխորոշված չէ: Դա լինելու է Սերժի և Հայաստանի պայքարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-
08.01.2013|
12:13
Առաջիկա նախագահական ընտրություններում բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին են հայտարարել Արտաշես Գեղամյանը իր «Ազգային միաբանություն» կուսակցությամբ, Խոսրով Հարությունյանը Քրիստոնեադեմոկրատական միությամբ և Հայկ Բաբուխանյանը` Սահմանադրական իրավունք միությամբ:
-
05.01.2013|
15:18
Հունվարի 4-ին, ժամը 18.00-ին լրացավ ԿԸՀ-ում նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը:
-
01.01.2013|
19:58
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում արդեն 15 թեկնածուներ իրենց փաստաթղթերն են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
-
30.12.2012|
13:51
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քննարկել է Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակը և որոշել, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով նպատակահարմար չէ մասնակցել, «քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել»:
-
30.12.2012|
13:45
2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածուի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրին «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Արման Մելիքյանը` սեփական նախաձեռնությամբ:
-
28.12.2012|
11:50
ՀԱԿ-ը տարածել է հայտարարություն, որ «ստեղծված իրավիճակում անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանելը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»: